TOP նոր
» » » «Հենակետ». Ըստ մասնագետների՝ եթե Ադրբեջանը այս ամենը մարսեց, ապա Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու

«Հենակետ». Ըստ մասնագետների՝ եթե Ադրբեջանը այս ամենը մարսեց, ապա Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու

4-04-2022, 09:14 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
«Հենակետ». Ըստ մասնագետների՝ եթե Ադրբեջանը այս ամենը մարսեց, ապա Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու

4 Ապրիլ 2022, 09:14 - NovostiNK
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Մարտի 27-ին հայկական լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը այցելել են Շուշի և գազամատակարարումը վերականգնելու դիմաց համաձայնել են ադրբեջանական առաջարկին՝ Քարագլուխ բարձունքը հանձնել նրանց՝ մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից թեմային արձագանքելով, նշել են, որ այդ տեղեկությունը ակնհայտ կեղծ և սուտ է, և չեն բացառում, որ Ա․Հարությունյանը կդիմի դատարան այդ կեղծ հրապարակումը հերքելու պահանջով։

Շաբաթվա ընթացքում լրատվական կայքերում ու սոցիալական ցանցերում կրկին ակտիվորեն քննարկվում էր Քարագլխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման թեման։

Փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական զորքերը վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք են զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։ Ըստ մասնագետների՝ եթե Ադրբեջանը այս ամենը մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահակողության տակ գտնվող հատվածի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու։

ԱՀ խորհրդարանում համապատասխան օրենք է ընդունվել, համաձայն որի՝ Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ են ստեղծվում։

Փորձագետները հիմնականում դրական են գնահատել օրենքի ուժով ԱՀ ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ ստեղծելու փաստը և նշել, որ ստեղծվելիք բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է գործեն ՊԲ-ի հրամանատարության ներքո։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մարտի 28-ին տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԼՂ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Շաբաթվա սկզբին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրապարկել են Փառուխում տեղակայված իրենց տեխնիկայի նկարները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է ռեզերվներ առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարտի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:

Ապրիլի 1-ին Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:

Ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ:

ԱՀ պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է:

ԱՀ կառավարության որոշմամբ, Տիգրան Վլադիմիրի Առստամյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն մատի 28-ին ուղերձ է հղել Արցախի ժողովրդին,նշելով, որ Արցախի վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են ԱՀ Անվտանգության խորհրդում, և եթե ԱԽ-ում կան մարդիկ, որոնք համաձայն չեն կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտարարել են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում։
Արցախի ԱԳն-ից տեղեկացրել են, որ Արցախում գազամատակարարման վերականգնումը պայմանավորված է միջազգային հանրության ճնշմամբ։

ԼՂ հակամարտության մասին
ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ ՊԲ-ի դուրսբերումը Արցախից նշանակում է ԼՂ հայերի դուրսբերում և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։ Փաշինյանը նաև նշել է, որ Փառուխի իրադարձությունները փաստում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար:

ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ ՀՀ ԱԳՆ-ը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ԼՂ-ում այժմ կարևոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կողմերին վճռականորեն կոչ է արել ապահովել ԼՂ հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների ամբողջական դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS