TOP նոր
» » » Գլոբալ համայնքը միացել է FAST-ին և հավաքագրել 1.4 միլիոն դոլար՝ ուղղված Հայաստանում գիտության զարգացմանը

Գլոբալ համայնքը միացել է FAST-ին և հավաքագրել 1.4 միլիոն դոլար՝ ուղղված Հայաստանում գիտության զարգացմանը

15-04-2022, 09:36 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
15 Ապրիլ 2022, 09:36 - NovostiNK
Գլոբալ համայնքը միացել է FAST-ին և հավաքագրել 1.4 միլիոն դոլար՝ ուղղված Հայաստանում գիտության զարգացմանը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում հաջողությամբ կյանքի է կոչել իր անդրանիկ դրամահավաքը՝ Advance Armenia Gala-ն, հարյուրավոր հյուրերի՝ ականավոր գիտնականների, նորարարների, ձեռներեցների, ներդրողների, ինչպես նաև կարծիքի առաջատարների մասնակցությամբ:

Հիմնադրամը գերազանցել է դրամահավաքի իր նշաձողը` հավաքելով 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար։

Հիմնադրամից հայտնում են՝ այն կուղղվի ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնմանը, որն անփոխարինելի հարթակ է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատման առումով: Համատեղ ջանքերի արդյունքում հավաքագրված միջոցների շնորհիվ՝ գիտնականների նոր խմբեր կձևավորվեն, որոնք կաշխատեն միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա առաջիկա տարվա ընթացքում:

Երեկոյի գլխավոր բանախոս Նուբար Աֆեյանը միջոցառման ժամանակ ընդգծել է սփյուռքի կողմից Հայաստանի հրատապ կարիքների հասցեագրման գործում ուղղակի և շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը: Աֆեյանն ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն է, ընկերություն, որը փոխեց բժշկության աշխարհը՝ ստեղծելով COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Նա 2017-ին այլ նշանավոր հայերի հետ հիմնադրել է FAST-ն ու աշխատել միջազգային փորձագետների հետ՝ մեծացնելու հիմնադրամի ներկայությունը գիտական հանրույթում:

«Ինչպես նավթը՝ որպես բնական ռեսուրս, առաջ է մղել շատ երկրներ նախորդ հարյուրամյակի ընթացքում, այնպես էլ Հայաստանի նման երկրի համար առաջընթացի լավագույն ուղիներից մեկը կրթության միջոցով մարդկային մտքի զարգացումն ու դրա կիրառությունն է՝ նորարարական լուծումներ ստեղծելու նպատակով: Գիտությունն ու տեխնոլոգիան կարող են ստեղծել նոր ռեսուրսներ այս անգամ առանց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության»,-ասել է Նուբար Աֆեյանը:

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն իր երախտագիտությունն է հայտնել Advance Armenia Gala ընթրիք-դրամահավաքի բոլոր մասնակիցներին՝ նրանց առատաձեռն նվիրատվության և FAST-ի նպատակներին աջակցելու համար: Նա նշել է, որ Հայաստանի համար բեկումնային այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է միասնական ջանքերի համատեղում:

«Այս միջոցառումն ապացուցում է, որ սփյուռքը ցանկանում է մասնակցություն ունենալ նորարար Հայաստանի կերտմանը՝ հեռանկարային ու առաջադեմ կրթական ու հետազոտական ծրագրերն աջակցելու միջոցով»,-հավելել է Արմեն Օրուջյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS