
«Անկախությունը և արդարությունը Աստվածատուր արժեքներ և իրավունքներ են։ Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել և ամրապնդել է իր անկախությունն այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել ու ստեղծագործել է, հետևաբար ժողովրդի անկախությունը չի կարող սակարկության նյութ լինել»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը՝ պատգամ հղելով Սուրբ Հարության տոնի առիթով։
Հայրապետը նաև նշել է. «Այսօր Հայաստանը լուրջ տագնապների դիմաց է գտնվում և մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իրենց հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը և իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմանների լույսի տակ թեական դարձնել»։