TOP նոր
» » » Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինի ողջույնի խոսքը Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առիթով հանդիսավոր ընդունելությանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինի ողջույնի խոսքը Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առիթով հանդիսավոր ընդունելությանը

10-05-2022, 01:46 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
10 Մայիս 2022, 01:46 - NovostiNK
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինի ողջույնի խոսքը Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առիթով հանդիսավոր ընդունելությանը

Հարգելի վետերաններ, գործընկերներ, սիրելի բարեկամներ,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի տոնակատարության օրը: Հատկապես ուրախ եմ, որ երեք տարվա ընդմիջումից հետո մենք կրկին կարող ենք հանդիպել այստեղ, այլ ոչ թե վիրտուալ տարածքում: Սա առանձնակի ջերմ մթնոլորտ է հաղորդում այսօրվա հանդիպմանը։

Այդ օրը ակամայից մտքովս են անցնում հրաշալի երգի խոսքերը. "Это праздник со слезами на глазах, сединою на висках». Այստեղ մեր մեջ են այն սարսափելի տարիների իրադարձությունների վկաները, Մեծ հաղթանակի իրական արարիչները՝ մեր հարգարժան վետերանները, ովքեր մեզ համար Հայրենիքին անմնացորդ ծառայելու կենդանի օրինակ են։ Չարի հանդեպ բարու տարած հաղթանակի խորհրդանիշը համարվող այս տոնի համար մենք պարտական ենք Ձեզ։ Խոնարհվում եմ Ձեր առաջ։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեծ նշանակություն ուներ՝ մարտական Սխրանքով, հերոսական ջանքերով աշխարհը փրկվեց «շագանակագույն ժանտախտից»։ Հատուկ սիմվոլիզմի էությունն այն է, որ ԽՍՀՄ–ը միասնական բազմազգ երկիր, որը միավորում էր բազմաթիվ ժողովուրդներ, հաղթել է մարդատյաց նացիզմին։ Սոսկալի ճակատամարտում զուգակցվեցին երկու հակոտնյաներ՝ ժողովուրդների եղբայրության և ինտերնացիոնալիզմի ու ազգային բացառիկության գաղափարախոսությունները։ Այդ ժամանակ բոլորը հույս ունեին, որ հսկայական տառապանքների ու կորուստների գնով ձեռք բերված Հաղթանակը վերջնականապես վերջ կդնի նացիստական դաշխությանը։

Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ ոչ բոլորն են յուրացրել այն իրապես սարսափազդու դասերը, որոնք մեզ մատուցել է պատերազմը։ Հօգուտ շահադիտական աշխարհաքաղաքական շահերի՝ Եվրոպայի կենտրոնում կրկին ստեղծվել է նացիզմի օջախ։ Ողբերգական պարադոքսն այն է, որ այս օջախը, որը նպատակաուղղված ձևավորվել է հակառուսական նպատակներով, գոյացել է մեզ եղբայրական՝ ուկրաինացի ժողովրդի բնակության տարածքում։ Այդ նպատակին հասնելու համար հսկայական ռեսուրսներ են ներդրվել, այդ թվում՝ ուղեղների լվացման ամենաառաջադեմ տեխնոլոգիաները՝ ռևիզիոնիզմի, կեղծարարության և մեզ համար ընդհանուր պատմությունը վերաշարադրելու միջոցով։ Ուկրաինայից հետևողականորեն «հակառուսաստան» էին ձևավորում ՝ իրական պատերազմ հայտարարելով ողջ ռուսականին։ Այս գծի ագրեսիվությունն ու անզիջողականությունն այլընտրանք չթողեցին Ռուսաստանին, քան հատուկ ռազմական գործողություն իրականացումն էր՝ Դոնբասի պաշտպանության և նացիզմի, և հակառուսական ու հակառուսաստանյան ագրեսիայի օջախի վերացման նպատակով։ Գործողությունները ոչ թե ուկրաինացի ժողովրդի, այլ նացիզմի գաղափարախոսության և նրա հետևորդների դեմ են։

Պատմությունը կրկնվում է նոր, հերթական փուլում։ Կրկին բազմազգ երկիրը, որն իր միասնականությամբ ու համախմբվածությամբ ուժեղ է, պայքար է մղում նացիզմի դեմ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ակնհայտորեն ցույց է տալիս պատերազմի մասին հիշողության և ճշմարտության պահպանման, պատմությունը խեղաթյուրելու, լռելու կամ ընդհանրապես հաղթող ժողովուրդների սխրանքը մոռացության մատնելու չդադարող փորձերին հակազդելու կարևորությունը։

Ողջունելի է, որ մեր երկրներն այս ըմբռնման մեջ միասնական են։ Ռուսների և հայերի, ինչպես և սարսափելի պատերազմի հիմնական ծանրությունը իրենց վրա վերցրած նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Հաղթանակի օրը հատուկ տոն է: Շատ դեպքերում խոր անձնական, չէ որ մեր երկրներում գրեթե չկան ընտանիքներ, որոնց պատերազմը չի անդրադարձել։ Մենք լավ ենք հիշում այն անհաշվելի գինը, որը վճարել են մեր ժողովուրդները խաղաղության դիմաց: Մեծ հաղթանակը մեր ընդհանուր պատմության փառավոր էջն է, սա մեր ընդհանուր հիշողությունն է։ Սա այն է, ինչ ամրացնում է մեր հարաբերությունները այսօր: Այն, ինչը նրանց հետագա ամրապնդման և զարգացման գրավականն է, չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնց մեր երկրները բախվում են այսօր։

Շնորհավոր տոնը, հարգելի´ ընկերներ: Թանկագի´ն վետերաններ, խորին խոնարհում Ձեզ, քաջառողջություն, երկար տարիներ և ոգու տոկունություն:
Մեզ բոլորիս խաղաղ երկինք գլխավերևում:

Շնորհավո՛ր Մեծ Հաղթանակի Օրը:

NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS