TOP նոր
» » » Ծառուկյանը ֆաշիզմի դեմ կռված վետերանին խոստացել է հաջորդ տարի մեծ շուքով նշել նրա 100-ամյակը

Ծառուկյանը ֆաշիզմի դեմ կռված վետերանին խոստացել է հաջորդ տարի մեծ շուքով նշել նրա 100-ամյակը

10-05-2022, 09:37 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
10 Մայիս 2022, 09:37 - NovostiNK
Ծառուկյանը ֆաշիզմի դեմ կռված վետերանին խոստացել է հաջորդ տարի մեծ շուքով նշել նրա 100-ամյակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Երկրորդ աշխարամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ ԲՀԿ առաջնորդը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Ի թիվս այլ ներկաների՝ Գագիկ Ծառուկյանին դիմավորել է Կոտայքի մարզում բնակվող միակ վետերան, պատերազմի մասնակից Ամասիկ Հակոբյանը։

Ֆաշիզմի դեմ կռված վետերանը հաջորդ տարի նշելու է 100-ամյակը, և ԲՀԿ ղեկավարը վերջինիս խոստացել է մեծ շուքով տոնել նրա ծննդյան տարեդարձը։

Այնուհետ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ նշելով, որ նրանք կարիք ունեն հարգանքի և ուշադրության։

ԲՀԿ անդամներն երթով շարժել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Քաղխորհրդի անդամները Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ են դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS