TOP նոր
» » » Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է

Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է

16-05-2022, 08:39 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է

16 Մայիս 2022, 08:39 - NovostiNK
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Առավոտյան 08:00-ից Երևանում եմ քաղաքացիները սկսել են ավտոերթերի շարք:

Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է: Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում»։

«Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ ավտոերթերը մեկնարկել ու ընթանում են 5 ուղղություններով.

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)

Մայիսի 15-ին ԱԺ փոխնախագահ, շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր սկսում են անհնազանդության ակցիաները, տեղի են ունենալու ավտոերթեր։

«Բազմաքանակ, տասնյակ հազարավոր մասնակիցներով հանրահավաքները, որոնք ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կանգնեցնենք»,- ասել էր նա։

Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ երեքշաբթի երեկոյան ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS