TOP նոր
» » » ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

1-06-2022, 13:22 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
1 Հունիս 2022, 13:22 - NovostiNK
ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS