«Ես շարունակում եմ կարծել, որ ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում Հայաստանի համար որպես ռազմաքաղաքական դաշինք այլընտրանք չունի»,- նախագահական նստավայրի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, այլ բան է, որ պետք է հասկանալ, թե ինչպես արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները և ինչպես պետք է հայկական շահն արտահայտված լինի կազմակերպության ընդհանուր քաղաքականությունում։
«Այն պետությունները, որոնք կարծում են, որ չեն կարող իրացնել ՀԱՊԿ կանոնադարությամբ սահմանված իրենց առաքելությունը, ովքեր չեն իրականացնում ՀԱՊԿ որոշումները, դրա մասին պետք է անկեղծ խոսել, քանի որ չի կարող սահմանվի մի բան, որը շոշափում է անդամ երկրների շահերը, բայց դրանք չեն իրականացվում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենալու ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։