TOP նոր
» » » Էդգար Ղազարյան. Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը

Էդգար Ղազարյան. Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը

10-06-2022, 10:15 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Էդգար Ղազարյան. Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը

10 Հունիս 2022, 10:15 - NovostiNK
«Համախմբում» նախաձեռնության անդամ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Վախկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը` առանց նախապես քաղաքացիներին տեղյակ պահելու` մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։

Փակ է նաև Բաղրամյան պողոտան բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, այդ թվում Կոմիտասի պողոտայից, Կիևյան և այլ փողոցներից եկող հանրային տրանսպորտի համար։

Եթե դա անեի բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, ապա հարյուրավոր քաղաքացիներ բերման կենթարկվեին, նրանց նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ կկիրառվեր, իսկ երբ դա անում է իշխանությունը, ոչ մի միջոց չի կիրառվում»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS