ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Այս մասին հայտնում է politik.am-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Politik.am-ի տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։
Այսօր` ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչության քննչական բաժնի պետ Սամվել Սիմոնյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33