TOP նոր
» » » Փաշինանը հիմա հրահրում է քաղաքացիական պատերազմ. Արմինե Ադիբեկյան

Փաշինանը հիմա հրահրում է քաղաքացիական պատերազմ. Արմինե Ադիբեկյան

23-06-2022, 08:59 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
23 Հունիս 2022, 08:59 - NovostiNK
Փաշինանը հիմա հրահրում է քաղաքացիական պատերազմ. Արմինե Ադիբեկյան

«Այն, ինչ տեղի ունեցավ Ապարանում, առաջին հերթին անպատժելիության զգացողություն էր, գիտեին, որ անպատիժ են մնալու, երկրորդ՝ ընդդիմադիրները վտանգ են ներկայացնում ՔՊ-ական գերդաստանի ներկայացուցիչներին»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, այդ մարդիկ իրենց աշխատավարձերից, պաշտոններից, նպաստներից, ասֆալտի փողը գողանալուց զրկվելու են։

«Այս 4 տարիներին իրենք իրենց այլանդակ ձևի պահել են, դա իրեն քթից է գալու, չեն ուզում պատասխանավություն կրել։ Դրա համար պետք է ամեն ինչ անեն, որ դա տեղի չունենա»,- ասաց Ադիբեկյանը։

Նա նշեց, որ Ն. Փաշինանը հիմա հրահրում է քաղաքացիական պատերազմ. «Նրանց ձեռք է տալիս այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրում, երկրորդ՝ նա այդպես շեղում է մեր ուշադրությունն այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր սահմաններին»։

Ադիբեկյանի խոսքով, այս իշխանությունն ապահովում է մեծ թուրանի կայացմանը. «Մեր շահն այդտեղ որտե՞ղ է։ Պատասխան չկա»։

Նրա խոսքով, այս իշխանությունը բացի զոհերից, կորուստներից, շրջափակումից, մռայլ ապագայից ոչինչ չի տվել Արցախին, մինչդեռ դրա դիմաց կարող են նստեն ու հաշվեն, թե ինչ են տվել Ադրբեջանին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS