TOP նոր
» » » ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են

ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են

23-06-2022, 09:02 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
23 Հունիս 2022, 09:02 - NovostiNK
ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են

Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական, իսկ իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,- գրել է Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել էր ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ բերման էին ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը և անդամ Ալեքսանյանը։

Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել նրանց։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS