TOP նոր
» » » Ծերունի մորթողները ինչու պիտի հովիվ ու անասուն գողանան որ

Ծերունի մորթողները ինչու պիտի հովիվ ու անասուն գողանան որ

22-07-2022, 10:00 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Ծերունի մորթողները ինչու պիտի հովիվ ու անասուն գողանան որ

22 Հուլիս 2022, 10:00 - NovostiNK
Վերջապես հասարակական բանակները խառնվեցին։ Երեկվա հրապարակումից ու Արագածոտնի մարզպետարանի հերքումից հետո, թե՝ «...հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ»... , հանրությունը դարձավ մի ընդհանուր ու նոր կերպ բաժանվեց, ոչ՝ նիկոլականներ և հականիկոլներ։

Ըստ մարզպետարանի, վերապատմած՝ հովիվները անցել են չեզոք գոտի, որը վերահսկում են ոչ թե հայ սահմանապահները, այլ՝ ռուսները, սրանք էլ դարպասները փակել են, հովիվները մնացել են չեզոք գոտում, մինչև բացել են, հովիվներին ներս թող խորը Հայրենիք։

Իսկ արձագանքները այսպիսին էին մոտավորապես.
1. Ինչ օրի հասանք, թուրքերը արդեն Արագածոտն հասան
2.Չեք ամաչում, ինչեր եք գրում, ոնց կարող է թուրքը մտնել ու հովիվ գողանալ։

Անեկդոտ է հիշեցնում. Մի բիձա փողոցում ոտքերը տարօրինակ քստքստացնելով քայլում է, հետևից երկու ուսանող քննարկում են՝ մեկն ասում է ռևամիզմ է, մյուսն ասում է արթրիտ է... Գրազ են գալիս, մոտենում են բիձուն, թե.
-Խնդրում ենք, ասեք, ով է ճիշտ. Ես ասում եմ ռևմատիզմ ունեք, ընկերս թե՝ արթրիտ։
- Դու էլ ես սխալ, տղա ջան, դու էլ. Փորս ցավում էր, չհասցրեցի...։

Այն, որ թուրքերը կարող էին մտնել ՀՀ՝ այո, մտել են արդեն ու լավ էլ, իշխանական նվնվոցի տակ, խորացել են սահմանից ներս. Այն որ կարող են մարդ առևանգել՝ այո, արդեն արել են, այն որ կարող են անասուն գողանալ՝ այո, եղել է...։ Ինչու չհավատալ որ։

Նայեք Սյունիքն ինչ օրի են գցել. Կապանում ադրբեջանական դրոշը քաղաքի օդանավակայանում խփած է, իրենք էլ «ռուս խաղաղապահների» հետ մտնում են սուպերմարկետներ, բան-ման են գնում։

«Բայց ինչ անենք»,- ասում են բնակիչները։

Հա էլի, ՈՉ ՄԻ ԲԱՆ։

Այնպես որ՝ ինչու չհավատալ որ եղածը էլի է կրկնվել։ Որտեղից ապահովություն, վստահություն ու հավատ, որ՝ չհավատանք։ Որ տրամաբանությամբ։ Ա՞յս. «Ծերունի մորթողները ինչու պիտի հովիվ ու անասուն գողանան որ»։

ՕԿ

Անահիտ Ոսկանյան

Հ.Գ. Լուսանկարում՝ ադրբեջանցիները գնդակահարում են խաղաղ բնակիչներին՝ այս Պատերազմի ժամանակ։ Գերի մորթելու կադրերը՝ փնտերք ադրբեջանցիների տիկտոկերում, եթե մոռացել եք։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS