TOP նոր
» » » Հայաստանում 2021թ-ին առաջացել է տարբեր վտանգավորության դասերի 88 մլն 736 հազ. տոննա թափոն

Հայաստանում 2021թ-ին առաջացել է տարբեր վտանգավորության դասերի 88 մլն 736 հազ. տոննա թափոն

22-08-2022, 10:25 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Հայաստանում 2021թ-ին առաջացել է տարբեր վտանգավորության դասերի 88 մլն 736 հազ. տոննա թափոն

22 Օգոստոս 2022, 10:25 - NovostiNK
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու կազմակերպված աղբահանություն իրականացնող ՀՀ համայնքներից ստացված ամփոփ տեղեկատվության, 2021թ. հանրապետությունում առաջացել են տարբեր վտանգավորության դասերի 88 736.0 հազ. տոննա թափոններ, որոնց 55.4%-ը տեղափոխվել է թափոնակուտակիչներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտե, 2021թ. ընթացքում հանրապետության կազմակերպությունների գործունեության ընթացքում էլ առաջացել են 88 248.6 հազ. տոննա (ընդհանուրի 99.5%-ը) արտադրական թափոններ:

Ըստ կազմակերպված աղբահանություն իրականացնող ՀՀ համայնքներից ստացված ամփոփ տեղեկատվության, 2021թ. համայնքային աղբավայրեր են տեղափոխվել 487.4 հազ. տոննա կոշտ կենցաղային թափոններ (քաղաքային աղբավայրեր՝ 461.2 հազ. տ), հանրապետության մեկ բնակչի հաշվով այն կազմել է 164.5 կգ (մեկ քաղաքաբնակի հաշվով՝ 243.7 կգ):

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS