TOP նոր
» » » Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ

Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ

1-09-2022, 12:00 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
1 Սեպտեմբեր 2022, 12:00 - NovostiNK
Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ

Ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը։

Ըստ աղբյուրի, ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկի մոտ տկարամտություն է զարգանում և յուրաքանչյուր րոպե հետո աշխարհում դեմենցիայով հիվանդ 142 մարդ ավելի կլինի: Մինչև 2050 թվականը ակնկալվում է, որ այդ թվերը կգերազանցեն 1,501,050-ը, ինչը զարմանալի աճ է 244%-ով:
Այս միտումները արտացոլում են գլոբալ օրինաչափությունները, որտեղ 55 միլիոն մարդ ապրում է դեմենցիայով ամբողջ աշխարհում, ինչը 2050թ․ կհասնի 139 միլիոնի:

Մինչև 2050թ․ դեմենցիայով ապրող ավելի շատ մարդիկ կունենան հետախտորոշիչ աջակցության կարիք, սակայն Հայաստանում այդ աջակցությունը ցավալիորեն անբավարար է:

Սեպտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում հռչակված է որպես Ալցհեյմերի հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման ամիս, որի շրջանակում Alzheimer’s Care Armenia-ն (ACA) և Alzheimer’s Disease International-ը կազմակերպությունները կառավարություններին և հանրային առողջապահական մարմիններին կոչ են անում գործել կամ դիմակայել հանրային առողջության սրացող ճգնաժամին:

Ալցհեյմերի խնամքի հայաստանյան գրասենյակը (ACA) և Alzheimer's Disease International (ADI) միջազգային ֆեդերացիան՝ Ալցհեյմերի և դեմենցիայի ավելի քան 105 ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան կոչ են անում աշխարհին. Առողջապահության կազմակերպությունը (ԱՀԿ), կառավարությունները և հանրային առողջապահական այլ մարմիններ անհապաղ անհրաժեշտ հետախտորոշիչ աջակցություն ցուցաբերեն դեմենցիայով ապրողներին՝ հաշվի առնելով տարածվածության նոր ակնառու կանխատեսումները:

Առողջապահության չափանիշների և գնահատման ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436494 մարդ, որոնց թիվը մինչև 2050 թվականը կհասնի 1501050-ի՝ արտառոց աճը՝ 244%: Թեև այս թվերը ապշեցուցիչ են, հավանական է, որ դրանք թերագնահատում են խնդրի իրական մասշտաբը, և ապացույցներ են ի հայտ գալիս, որ COVID-19-ը կարող է մեծացնել ապագայում թուլամտության զարգացման վտանգը՝ զուգակցված շատ երկրներում դեմենցիայի վատ ախտորոշման հետ:

ADI-ի գործադիր տնօրեն Պաոլա Բարբարինոն ասում է, որ աշխարհի կառավարությունների մեծ մասը պատրաստ չէ, և քանի դեռ ժամանակ կա անհրաժեշտ է գործել:

Ալցհեյմերի համաշխարհային միամսյակը իրազեկման ամենամյա արշավ է, որը միավորում է մարդկանց աշխարհի բոլոր անկյուններից՝ բարձրացնելու իրազեկությունը և մարտահրավեր նետելու Ալցհեյմերի հիվանդության և բոլոր տեսակի դեմենցիայի շուրջ պահպանվող խարանին: Այս տարվա Ալցհեյմերի համաշխարհային ամսվա թեման է «Իմացիր դեմենցիան, ճանաչիր Ալցհեյմերի հիվանդությունը», որը հիմնված է գիտելիքների հզորության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետախտորոշիչ բուժմանը և աջակցությանը: Հայաստանում հետախտորոշիչ աջակցությունը մի քանի անգամ բացակայում է, քանի որ հիվանդությումբ ախտորոշված շատ մարդիկ չեն կարողանում օգտվել բուժումից և աջակցությունից։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր բժիշկ Ջեյն Մահաքյանի խոսքով․ «Հայաստանում տկարամտության տարածվածության աճ կա, ինչը վկայում է Հայաստանում դեմենցիայով ապրողների և նրանց խնամողների ռիսկերի մեղմացման, ինչպես նաև հետախտորոշիչ աջակցության կարևորության մասին»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS