TOP նոր
» » » Պանիրը, միսը, բուսական յուղը, մակարոնեղենը, միրգը թանկացել են

Պանիրը, միսը, բուսական յուղը, մակարոնեղենը, միրգը թանկացել են

5-09-2022, 12:31 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Պանիրը, միսը, բուսական յուղը, մակարոնեղենը, միրգը թանկացել են

5 Սեպտեմբեր 2022, 12:31 - NovostiNK
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

Ըստ վիճակագրության՝ 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնանկում:

Հրապարակման համաձայն՝ 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 1.1%, բրնձի՝ 11.0%, ոսպի՝ 31.1% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 1.4%, 0.7% գնանկում:

Շաքարավազ, մակարոնեղեն, միս, պանիր. ամենաշատ թանկացած պարենային ապրանքները

Այս տարվա օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 16.6%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 7.4% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.6% գնանկում:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել է 2.4 %-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ գրանցվել է 6.6% գնանկում: Միաժամանակ, 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մակարոնեղենի գներն աճել են 32.7% ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.1%-ով:

Խոզի և տավարի մսերի գները 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ աճել են համապատասխանաբար 2.3%, և 21.4%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 1.7% և 1.2%-ով: 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 25.1%, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ:

Ձվի գինը 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ նվազել է 15.2%-ով, իսկ 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.8% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.5% գնանկում, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնաճ։

Այս տարվա օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.5% գնաճ, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 5.7% գնանկում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS