TOP նոր
» » » «Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք. Վահան Քերոբյան

«Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք. Վահան Քերոբյան

7-09-2022, 16:58 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
7 Սեպտեմբեր 2022, 16:58 - NovostiNK
«Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք. Վահան Քերոբյան

«Տարբեր մեխանիզմներ ենք կիրառել, որ ի վերջո ունենաք կարգավորումներ, որոնցով որոշ արտադրողների խմբերի համար աշխարհագրական տեղանուններ սահմանվեն: Օրինակ՝ «Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք և այն կօգնի, որ այդ տարածքի փոքր և միջին ձեռնարկություններն ունենան արժանի մրցակցային առավելությունը և միայն իրենք վաճառեն այդ աշխարհագրական տեղանվամբ ապրանք»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նրա խոսքով՝ օրինագիծն ընդունելուց հետո կառավարությունը կկարողանա նման արտադրանքները պատշաճ կերպով վերահսկել և ապահովել համապատասխան աշխարհագրական տեղանունների պաշտպանությունը, ներքին ու արտաքին շուկայում դրանց ճիշտ առաջխաղացման հնարավորությունը:

Նա նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորներին բացատրեց, թե ինչպես երկիրը պետք է պաշտպանի աշխարհագրական տեղանուններն արտահանման ժամանակ:

«Օրենքի ընդունմամբ սահմանված ընթացակարգերով կգրանցենք այն աշխարհագրական տեղանունները, որոնք, ըստ կառավարության, զուտ հայկական են կամ բնորոշում են որոշակի տեղանքի կամ բնակավայրի, որից հետո աստիճանաբար այդ տեղանունները կգրանցվեն եվրոպական զոնայում»,-ասաց Քերոբյանը և հավելեց. «Եթե հին ժամանակներից երկու երկրներում արտադրվել են բաստուրմա, կամ մածուն, ապա երկու երկրներն էլ իրավունք ունեն նման տեղանուններ գրանցեն: Եթե երկրների միջև կա աշխարհագրական տեղանունների փոխճանաչելիության համաձայնագիր, ապա երկիրը պետք է ճանաչի այլ երկրի իրավունքները նման աշխարհագրական տեղանունների նկատմամբ»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Փոփոխություններով՝

1) հստակեցվում են աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմինները և դրանց գործունեության շրջանակները:

Արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը, իսկ արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից և ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը):

Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը և ներմուծումը :

Բացի այդ, պետական վերահսկողության, ինչպես նաև ներմուծման և արտահանման արգելքի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սահմանվում է, որ պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին և մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաև սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում՝ համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո եռօրյա ժամկետում տրամադրում է փոփոխված ցանկերը:

2) որպես աշխարհագրական նշում պահպանվում է ոչ միայն տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, այլ նաև ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որն արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

3) սահմանվում է, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձևավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին և ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ:

4) կատարվում են նաև որոշ խմբագրական փոփոխություններ»:

Ներկայացնելով տնտեսական ցուցանիշները՝ Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ հասնելով մինչև 30 %-ի:

«Մեր գնահատմամբ՝ այն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխություններով, այլ նաև ներքին կառուցվածքային տեղաշարժերով, որը տեղի է ունենում ՀՀ տնտեսության մեջ՝ այդ թվում կառուցապատման և մշակող արդյունաբերության սրընթաց աճով»,-հայտնեց էկոնոմիկայի նախարարը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS