TOP նոր
» » » «Ո՛չ պարտադիրին». օրենքի նախագծի դեմ կազմակերպվեց երթ դեպի ՍԴ

«Ո՛չ պարտադիրին». օրենքի նախագծի դեմ կազմակերպվեց երթ դեպի ՍԴ

17-12-2013, 16:37 Դիտումներ: Հասարակություն, Տեսանյութ
17 Դեկտեմբեր 2013, 16:37 - NovostiNK
«Ո՛չ պարտադիրին». օրենքի նախագծի դեմ կազմակերպվեց երթ դեպի ՍԴԱզատության հրապարակից այսօր մեկնարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակցիան: «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամները այսօր ԱԺ չորս խմբակցության ներկայացուցիչների հետ բողոքի երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան:

Նրանց պահանջը մեկն է՝ օրենքի նախագծից հանել պարտադիր բաղադրիչը, քանի որ ընդունվելիք օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլև չի բխում մարդու իրավունքներից:

Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ նոր ընդունվելիք օրենքը չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, նվազեցնում է ձեռք բերված սոցիալական պաշտպանվածության մակարդակը և այլն:

Նշենք, որ ԱԺ 36 պատգամավորների կողմից ՍԴ է ներկայացվել դիմում, որպեսզի բողոքարկվի պարտադիր բաղադրիչի կիրառումը նախատեսվող օրենքում:

Աղբյուրը` 1in.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS