TOP նոր
» » » «Լևոն Խեչոյանը ուրիշների նման գլուխ չի գովացել, որ մասնակցել է արցախյան ազատամարտին»

«Լևոն Խեչոյանը ուրիշների նման գլուխ չի գովացել, որ մասնակցել է արցախյան ազատամարտին»

10-01-2014, 13:26 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
10 Հունվար 2014, 13:26 - NovostiNK
«Լևոն Խեչոյանը ուրիշների նման գլուխ չի գովացել, որ մասնակցել է արցախյան ազատամարտին»Ընդամենը երեկ տեսանյութից իմացա, որ Լեւոն Խեչոյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Երբեմն զրուցել եմ իր հետ, պարբերաբար ընթերցել նրա հարցազրույցները, ու չեմ կարողանում հիշել, որ նա գոնե մի տեղ հիշատակած լինի պատերազմին մասնակցելու փաստը: Պարզապես, մասնակցել է, ու վերջ: Ուրիշների նման գլուխ չի գովացել, առիթ-անառիթ չի շեշտել դա, թեպետ էդ ուրիշների եւ գլուխգովանների մեծ մասը պատերազմի տարիներին փախած լինելով՝ այսօր մարտական ինչ–որ շքանշաններ է ստանում: Իսկ Լեւոնը շքանշանի համար չի կռվել, ու երեւի դրա համար էլ նոր եմ իմանում: Խեչոյանին տեսնելիս նրա հանդեպ միշտ ակամա ակնածանքի զգացում ունեի: Մեծ Քաղաքացի եւ հրաշալի Մարդ: Ես շատ կցանկանայի, որ նրա վերջին հրաժեշտը ուղեկցվեր ծափահարություններով: Իր անցած ճանապարհի եւ թողած ժառանգության համար:

Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS