TOP նոր
» » » Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

4-11-2013, 10:03 Դիտումներ: Հասարակություն, Մշակույթ
4 Նոյեմբեր 2013, 10:03 - NovostiNK
Բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի (ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանի դուստերը) կողմից ստեղծված «Ակունք» ազգագրական համույթը 1976 թ. նոյեմբերի 10-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանդիսատեսի առջև:Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված էԱյդ օրը հենց Մարո Մուրադյանի ծննդայն օրն էր:Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է Մի քանի օրից կլրանա Մարո Մուրադյանի 80-ամյակը: Համույթի անդամներն, ի հիշատակ իրենց հիմնադրի, նոյեմբերի 17-ին Կամերային երաժշտության տանը ազգային երգ ու պարի երեկո են կազմակերպելու:Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է
Զրույց «Ակունք» ազգագրական համույթի խմբավար Արեգ Միքայելյանի հետ:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

-Տիկին Արեգ, Ձեր տպավորությամբ մեր մշակութային քաղաքականության մեջ ազգային և ազգագրական երգ-երաժշտության տարածման, քարոզման հստակ ուղենիշ ունե՞նք:

-Ժամանակին ազգային մշակույթը բավականին վերելք ապրեց: Բայց, ցավոք սրտի, վերջին 20-25 տարիների ընթացքում մեծ անջրպետ առաջացավ, ազգագրական մշակույթի համար թելը կտրվեց: Եղան խմբեր, անհատներ, ովքեր կարողացան մաքառելով շարունակել գործունեությունը, ինչ-որ ձևով գոյատևել՝ չնայելով ոչ ֆինանսական խնդիրներին, ոչ ցրտին, ոչ սովին: Նրանք կարողացան պահել իրենց ունեցածը՝ փոխանցելով սերունդներին:
Հիմա որոշակի առաջխաղացում կա, բայց չկա պետական մոտեցում: Դա մեզ ամենաշատն է խանգարում: Օտարամոլությունը սարսափելի լցվել է մեր երկիր, մենք էլ դրա հակումը ունենք: Չգիտես ինչու, նույնիսկ կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից: Դա սխալ ուղի է: Մի քանի անհատներ, խմբեր չեն կարող փոխել այդ սխալ ուղին: Նրանք ինչքան կարողանում, անում են, բայց միաժամանակ պետական մոտեցում է պետք, լուրջ ֆինանսավորում ու ամենակարևորը` քարոզ: Մինչդեռ մեր հեռուստատեսությունը, առհասարակ ամբողջ Հայաստանը լցված է օտարամոլությամբ` մի կողմից ամերիկյան, մյուս կողմից թուրքական ու արաբական երաժշտություն, որը հիպնոսի նման լցվում է մեր ազգի գլխին: Անհրաժեշտ է մշակել ազգային քաղաքականություն: Այստեղ կա նաև անվտանգության խնդիր. մենք, որպես գենոֆոնդ, կորցնում ենք մեր ինքնությունը: Այսօրվա սերունդը պետք է նախ և առաջ մաքրվի, շատ լսի Կոմիտաս, ազգային երաժշտություն: Ա~խր այնքան չքնաղ երգեր ունենք:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

-Ազգային արվեստը սնուցող աղբյուրը ժողովուրդն է, այսինքն` ժողովրդական երգ-երաժշտությունը, պարը: Զբաղվո՞ւմ եք բանահավաքությամբ:
-Մեր երգացանկում կա հինգ հարյուր երգ, պար` հավաքված Արևմտյան ու Արևելյան Հայաստանից: Մարոյի հետ ընկանք գյուղեգյուղ, հավաքեցինք: Մարոն մանրակրկիտ, վարպետորեն մաքրեց դրանք ու կարողացանք ներկայացնել և փոխանցել սերունդներին: Մեր երգացանկում ունենք Մարոյի հավաքած բացառիկ նմուշներ: Նա մեծ ժառանգություն է թողնել մեզ: Ցավոք, նրա կյանքը շուտ ընդհատվեց, այլապես մեր ազգային երգարվեստն այսօր ավելի հարուստ կլիներ:
Հիմա էլ մեր երգացանկը թարմացնում ենք, բայց ոչ այն չափով, ինչքան մեր գործունեության սկզբնական շրջանում: Դա կախված է որոշակի ֆինանսական խնդիրների հետ: Բացի այդ, մեզ երգերը հիմնականում փոխանցում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո գաղթածները: Ցավոք, այսօր նրանցից քչերն են կենդանի: Հիմա իրենց հաջորդ սերունդներից ենք վերցնում: Բայց դժվար է գնալ հեռավոր գյուղեր, չնայած հնարավորության դեպքում անպայման գնում ենք, կամ նմանատիպ երգեր ունեցողներն են գալիս, մեզ գտնում ու փոխանցում:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

-Այնքան էլ հաճախակի մենահամերգներով հանդես չեք գալիս: Ի՞նչ է պատճառը:
-Հազիվ ենք կարողանում տարին մեկ անգամ համերգ կազմակերպել: Պաշտոնական տարբեր միջոցառումների մասնակցում ենք, բայց մենահամերգ, որ միայն «Ակունքը» հանդես գա, այո, հաճախակի չենք կազմակերպում` կապված տարբեր խնդիրների հետ: Հավատացնում եմ, մեր հանդիսատեսի շրջանում շատ են երիտասարդները: Ազգագրական երգը, պարը պահանջված է: Մեր ազգը կարոտ է ճիշտ ազգային երգին, պարին: Սակայն լինում են դեպքեր, երբ մեր պաշտոնյաները չեն էլ ուզում լսել մեզ: Միայն տեսնեք, թե արտերկրում ինչպես են ընդունում մեզ, մեր ներկայացրած արվեստը, կզարմանաք:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

-Տիկին Արեգ, արդյո՞ք «Ակունք» ազգագրական համույթը սերնդափոխության խնդիր չունի:
-Մենք ունեինք մեր ստուդիան, երբ դեռ փոքր հասակից ընդունում էինք երեխաներին: Վերջին մի քանի տարի է փակել ենք: Հիմա հիմնել ենք «Ակունք» հասարակական կազմակերպություն, հույս ունենք էլի կսկսենք հավաքագրել երեխաների: Մեր խմբում ամենատարեցը 75-ամյա Սարգիս Բաղդասարյանն է, իսկ ամենաերիտասարդները 17-18 տարեկան են:
Պետք է վաղ հասակից կրթենք, ազգային մտածողությունն ամրապնդենք: Ազգային գենը հետաքրքիր բան է. գալիս են ընդհանրապես ոչ մի շարժում չիմանալով, 1-2 փորձից հետո գենը սկսում է գլուխ բարձրացնել: Ուղղակի պետք է դրդել այդ գենը:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

-Որքանո՞վ է կարևոր Ձեզ համար ժամանակակից տեղեկատվական գործիքների կիրառումը: Ունե՞ք Youtube-ում Ձեր ալիքը, ֆեյսբուքյան էջը:
-Ունենք մեր կայքը` akunqfolk.am, ֆեյսբուքյան էջը: Ուղղակի «Ակունքում» ավելի շատ կատարողներ են, այսինքն ավելի շատ արվեստի մարդիկ են: Այդ էջերը վարելու, պատրաստելու համար պրոֆեսիոնալներ են պետք:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

-Ի՞նչ եք մտածում ազգագրական երգերը մոդայիկ գործիքներով գործիքավորելու մասին:
-Եթե նման փորձ արվի, պետք է շատ զգուշությամբ մոտենալ, սահմանափակ գործիքների կիրառմամբ: Ազգային գործը պետք է ազգային ձևով մատուցել: Հավատացեք, այդպես լսողներն էլ շատ են:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է
-Ինչո՞ւ եք խորհուրդ տալիս երիտասարդներին լսել, երգել ազգային երգ-երաժշտություն, պարել ազգային պարեր: Ի՞նչ կտա երիտասարդներին:

-Ամեն ինչ, ամբողջ մտածելակերպը կփոխվի: Ամեն մարդ պետք է իր ազգային տեսակի մեջ, բնական վիճակով մեծանա: Եթե դու այդ ոգով, հոգով ես մեծանում, բացարձակապես ուրիշ մարդ ես լինում` հայրենասեր, լավ մարդ, քո ազգին, հայրենիքին պիտու: Մեզ պետք է, որ մեր սերունդները մեծանան հայեցի, ազգային, ազգասեր, ոգով ու հոգով միշտ ամուր, կառչած արմատներին ու ազգային ավանդույթներին:
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է
Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է


Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS