TOP նոր
» » » 12 միլիոն դրամ՝ Գերմանիա տեղափոխվելու համար

12 միլիոն դրամ՝ Գերմանիա տեղափոխվելու համար

4-11-2013, 12:43 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
12 միլիոն դրամ՝ Գերմանիա տեղափոխվելու համար
4 Նոյեմբեր 2013, 12:43 - NovostiNK
Սմբատ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չարաշահելով Քյարամ Դարդարյանի և Մուրազ Խուդոյանի վստահությունը, Էլմիրա Սարդարյանին, ամուսնու` Ասադ Թամոյանի և երկու երեխաների` Մահմուդ և Լիանա Թամոյաններին, ինչպես նաև Կարեն և Թեհմինե Խուդոյաններին Ուկրաինայի Հանրապետության միջոցով տարանցիկ Գերմանիայի Հանրապետության տեղափոխելու պատրվակով 2010թ. փետրվար ամսին Քյարամ Սարդարյանից պահանջել և ստացել է 8.197.090 ՀՀ դրամին համարժեք 21.500 ԱՄՆ դոլար, իսկ Մուրազ Խուդոյանից` 4.384.490 ՀՀ դրամին համարժեք 11.500 ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը խաբեությամբ տիրացել է ընդհանուր 12.581.580 ՀՀ դրամին համարժեք 33.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումարին: Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական գործի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այսինքն՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Սմբատ Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS