TOP նոր
» » » Պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող հայ մարզիկների թիվը մեծանում է

Պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող հայ մարզիկների թիվը մեծանում է

3-03-2014, 13:52 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
3 Մարտ 2014, 13:52 - NovostiNK
Պատանեկան օլիմպիական խաղեր մեկնող հայ մարզիկների թիվը մեծանում էԱստիճանաբար ավելանում է Չինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսի 16-28-ը կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական երկրորդ խաղեր մեկնող հայաստանցի մարզիկների թիվը: Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ ուղեգիր է նվաճել նաև ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, ով 427 միավորով 9-րդն է ճանաչվել Գվադալահարայում (Մեքսիկա) անցկացված միջազգային վարկանշային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Խաղերի ուղեգրի են արժանացել նաև երևանցի հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (հրացան) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ): Երկուսն էլ բաղձալի ուղեգրին տիրացան Մոսկվայում` Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Առանձնապես ուրախացրեց Զավեն Իգիթյանը, ով գերազանցեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և արժանացավ հաղթողի ոսկե մեդալին:

Մինչ այս նանջինգյան խաղեր մեկնելու իրավունք էին ստացել լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը և երկու ծանրորդներ, որոնց անունները մարզիչները կհայտնեն խաղերի նախօրեին:

Չենք կասկածում, որ «հրաշալի յոթնյակի» թիվն առաջիկայում կավելանա: Սպասելիքներ ունենք վարկանշային մրցաշարեր մեկնող մեր մարմնամարզիկներից, բռնցքամարտիկներից, ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներից, աթլետներից, սուսերամարտիկներից, նետաձիգներից , թաեքվոնդոյիստներից, մյուսներից:

Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված է 33 մարզաձև:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS