
Արդեն 4 ամիս մեր երկրում գուլպայի նոր արտադրություն է գործում: Այս մասին հայտնում է Կառավարությունը` ներկայացնելով հայկական GULPA ընկերությունը:
Թուրքականի արգելքի դրական ազդեցությունը ընկերությունը զգում է, տեղականի պահանջարկն աճել է. նրանք պատրաստ են օրական մինչև 5 հազար զույգ գուլպա արտադրել։
«Ժամանակն է միավորվել Made in Armenia` տեղական արտադրանքի շուրջ եւ ամեն անգամ ինչ-որ բան գնելիս նայել, թե որտեղ է այն արտադրված եւ փոխարինել տեղականով եւ ավելի հզորացնել մեր տնտեսությունը»,- ասում է ընկերության համահիմնադիր Մերի Սուքիասյանը: