TOP նոր
» » Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

15-07-2021, 10:29 Դիտումներ: Բիզնես
15 Հուլիս 2021, 10:29 - NovostiNK
Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական Բալուս Տեք (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Բալուս Տեք ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպանը վերաբերող հարցեր։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։


Աղբյուրը՝ Lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS