TOP նոր
» » Ձգտում ենք հասնել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման. USAID տնօրեն

Ձգտում ենք հասնել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման. USAID տնօրեն

8-09-2021, 12:15 Դիտումներ: Բիզնես
8 Սեպտեմբեր 2021, 12:15 - NovostiNK
Ձգտում ենք հասնել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման. USAID տնօրեն


Մենք ձգտում ենք ինստիտուցիոնալացնել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ հասնել գործարար միջավայրի բարելավման։ Այս մասին Հայաստանի գործարար միջավայրի բարելավման USAID ծրագրի շրջանակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ սեպտեմբերի 8-ին ասաց Հայաստանում USAID տնօրեն Ջոն Ալելոն։

Այդ ձգտումը, նրա խոսքով, կապված է բիզնեսի եւ պետության միջեւ երկխոսության զարգացման գործում տեխնիկական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության հետ։ Նա վստահություն հայտնեց, որ դա կօգնի Հայաստանի կառավարությանը ստեղծել ճիշտ գործիքակազմ եւ մեխանիզմներ։ «Հույս ունենք, որ դա կօժանդակի Հայաստանի տնտեսության ուժեղացմանը։ ԱՄՆ իշխանությունների աշխատանքը Հայաստանի հետ ուղղված է տնտեսության զարգացման խթանմանը։ Կարեւոր է տեսնել, որ Հայաստանի կառավարությունը ջանում է չեզոքացնել տնտեսության աճի նվազումը բիզնեսի հետ երկխոսության ընդլայնման ճանապարհով»,- նշեց Ալելոն։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS