TOP նոր
» » » Թուրքիայից բխող անվտանգային սպառնալիքներն աշխարհին ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը պետք է կրի մշտական բնույթ, ոչ թե՝ իրադարձային. Փորձագետ

Թուրքիայից բխող անվտանգային սպառնալիքներն աշխարհին ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը պետք է կրի մշտական բնույթ, ոչ թե՝ իրադարձային. Փորձագետ

21-07-2020, 07:47 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
Թուրքիայից բխող անվտանգային սպառնալիքներն աշխարհին ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը պետք է կրի մշտական բնույթ, ոչ թե՝ իրադարձային. Փորձագետ


21 Հուլիս 2020, 07:47 - NovostiNK
Վերջին օրերին Թուրքիայի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները նորություն չեն, ուղղակի հռետորաբանությունն է դարձել ավելի ռադիկալ և ագրեսիվ, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ Թուրքիայի կողմից Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունն, այդ թվում՝ նաև ռազմական գործողությունների ծավալման հարցում, ըստ Էության, իր մեջ որևէ անակնկալ չի պարունակում Հայաստանի համար: Անկարան անվերապահ աջակցություն էր ցուցաբերում Բաքվին նաև 2016 թվականին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում: Ղարաբաղյան հիմնախնդիր լուծման ցանկացած տարբերակում Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին Թուրքիայում հայտարարվում է պարբերաբար», - նշել է նա:

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, որ Թուրքիան Սիրիայում գրոհայինների է հավաքագրում Ադրբեջան ուղարկելու համար, փորձագետը միանգամայն հավանական է համարում նման սցենարը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:

«Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Սիրիայում կռվող վարձկանների մի ստվար մասը Թուրքիայի ազդեցության տակ է, և Սիրիայում վերջին շրջանում «անգործության» մատնված վարձկաններին Թուրքիան տեղափոխում է այլ երկրներ, մասնավորապես Լիբիա, տեղում իր առջև դրված աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Թուրքիայի կողմից վարվող նեո-օսմանիզմի քաղաքականության և Ադրբեջանին տրված աջակցության խոստումների ֆոնին, իհարկե, Սիրիայից վարձկանների Ադրբեջանում հայտնվելու հավանականությունը բավականին բարձր է», - նշել է Վարդանյանը՝ հիշեցնելով, որ դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ կային խոսակցություններ ադրբեջանական կողմից «Իսլամական պետության» վարձկանների առկայության մասին:

Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանի համար Թուրքիայից եկող մարտահրավերներն ուղղակի տեսական չեն, դրանք ցանկացած պահի կարող են դառնալ իրականություն:

«Ուստի, Հայաստանի և մեր տարածաշրջանի համար Թուրքիայից բխող անվտանգային սպառնալիքները միջազգային հանրության համար ավելի տեսանելի և ընկալելի դարձնելու ուղղությամբ հայկական դիվանագիտության աշխատանքը պետք է կրի մշտական և հետևողական բնույթ, ոչ թե՝ իրադարձային: Չպետք է սահմանափակվել միայն վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով», - նշել է Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ վերջին շրջանում մեզ վերաբերող հարցերում և ընդհանրապես տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին Հայաստանի արձագանքը կարող էր և պետք է ավելի կոշտ լիներ:

«Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավվի Թուրքիայի ապակայունացող գործողությունների դեմ պայքարող երկրների արշավում: Մեր կողմից որոշակի ակտիվություն այս հարցում ցուցաբերվել է Հունաստանի և Կիպրոսի հակաթուրքական նախաձեռնություններում, սակայն այս հարցում ակտիվ համագործակցության կարիք կա նաև տարածաշրջանային այլ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ», - նշել է նա:

«Հայաստանի ակտիվ ներգրավումը տարածաշրջանային երկրների հակաթուրքական պայքարում ոչ միայն աշխարհի համար ավելի տեսանելի կդարձնի հարևան երկրների և տարածաշրջանների համար այդ երկրից բխող անվտանգային մարտահրավերները, այլև կնպաստի հակաթուրքական ճակատում ներգրավված տարբեր երկրների հետ համագործակցության խորացմանը և Հայաստանի տարածաշրջանային դերի մեծացմանը», - եզրափակել է փորձագետը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS