TOP նոր
» » » Դավաճան իշխանությունը կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա. Բաբայան

Դավաճան իշխանությունը կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա. Բաբայան

22-01-2021, 10:45 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
22 Հունվար 2021, 10:45 - NovostiNK
Դավաճան իշխանությունը կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա. Բաբայան


Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը։

«Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ:

Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի:

Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը:

Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին:

Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին:

Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս:

Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին:

Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանդրական իրավունք է և անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որևէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն»,֊գրել է Բաբայանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS