TOP նոր
» » » Էլինար Վարդանյանը՝ իմքայլականներին. Չե՞ք հոգնել ռաֆինացված նիկոլական լինելուց

Էլինար Վարդանյանը՝ իմքայլականներին. Չե՞ք հոգնել ռաֆինացված նիկոլական լինելուց

23-02-2021, 11:37 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
Էլինար Վարդանյանը՝ իմքայլականներին. Չե՞ք հոգնել ռաֆինացված նիկոլական լինելուց


23 Փետրվար 2021, 11:37 - NovostiNK
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Ավանի փոխթաղապետի լկտի վարքագծին անդրադառնալ չեմ էլ ցանկանում։

Խոսքս ուզում եմ ուղղել իմքայլական պատգամավորներին։ Ձեզնից շատերը երկար տարիներ եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ, աշխատել են միջազգային կազմակերպություններում, հանդես են եկել որպես իրավապաշտպաններ, բոլոր հնարավոր առիթներով խոսել են մարդու իրավունքների մասին՝ Լենա Նազարյան, Միքայել Զոլյան, Համազասպ Դանիելյան, Նիկոլայ Բաղդասարյան, Լիլիթ Մակունց, Արթուր Դավթյան, Անուշ Բեղլոյան, Տաթևիկ Գասպարյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սոնա Ղազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Արուսյակ Ջուլհակյան... ցանկը կարելի է շարունակել։ Ինչո՞ւ ձայն չեք հանում։ Ինչո՞ւ եք Նիկոլից ստացած մանդատը դարձրել սրբապատկեր։

Պատկերացրեք՝ նման խայտառակ վարքագիծ դրսևորվեր ձեր կողմից քարոզվող արժեքային համակարգ ունեցող երկրներից որևէ մեկում։ Մի քանի օր շարունակ լուրը չէր իջնի լրատվամիջոցների առաջին էջերից, հանրային դեմքերը և քաղաքական թիմակիցները հանդես կգային կոշտ արձագանքով, հարցը կքննարկվեր քաղաքական թիմում, կտրվեր իրավական, քաղաքական և բարոյական գնահատական։ Կլինեին պաշտոնանկություններ։

Եթե դուք չեք կիսում ձեր քաղաքական թիմի ներկայացուցչի վարքագիծը՝ թե՛որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, և եթե դուք ունեք բավարար քաղաքական կուլտուրա և համարձակություն, ձեր արձագանքը չպետք է ուշանա։ Դա ձեզ է պետք։ Ինչո՞ւ եք լռում։ Չե՞ք հոգնել ռաֆինացված նիկոլական լինելուց։

Բնականաբար, ձայն չի հանում նաև հաստիքային իրավապաշտպանների խումբը։ Եթե նման մի արտահայտություն արվեր Յուլիա Նավալնու հասցեին, ապա արդեն «Ազատության» եթերում կամ ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզումներ կլինեին»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS