TOP նոր
» » » Մենք ուզում ենք լինել ԱՄՆ-ի՞ դաշնակիցը, թե՞ մնալ Ռուսաստանի՝ ոչնչացման դատապարտված ահաբեկչական երկրի դաշնակիցը

Մենք ուզում ենք լինել ԱՄՆ-ի՞ դաշնակիցը, թե՞ մնալ Ռուսաստանի՝ ոչնչացման դատապարտված ահաբեկչական երկրի դաշնակիցը

18-06-2021, 08:48 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
18 Հունիս 2021, 08:48 - NovostiNK
Մենք ուզում ենք լինել ԱՄՆ-ի՞ դաշնակիցը, թե՞ մնալ Ռուսաստանի՝ ոչնչացման դատապարտված ահաբեկչական երկրի դաշնակիցը


Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Հայաստանում իշխանության հավակնություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում պետք է ուժեղացվի, նաեւ 102-րդ ռազմաբազան պետք է ընդլայնի իր գործունեությունը, արդիականացվի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

Ես կարծում եմ, որ դա պետք է գնահատի Հայաստանի գլխավոր դատախազը քրեական օրենսգրքի 299 եւ 301 հոդվածների համաձայն` Հայաստանում սահմանադրական կարգը ուժի՝ այն է, օտարերկրյա զորքի միջոցով փոխելու հրապարակային կոչեր: Որպես այդպիսին ես դա պետական դավաճանություն եմ գնահատում:

Ռուսաստանի հետ մերձենալու կոչերն այս նախընտրական փուլում ի՞նչ նպատակ են հետապնդում:

Դրանով մարդիկ ազգին վաճառում են «Տիտանիկի» տոմսեր: Այլ կերպ դա բնութագրել անհնար է: Իրենք այդքան հիմար չեն, որ չտեսնեն իրականությունը հատկապես վերջին ժամերի իրադարձություննների լույսի ներքո, որ Ռուսաստանը մնացել է մեկուսացված, պատժամիջոցների տակ, եւ բացի Վենեսուելայից, Հյուսիսային Կորեայից, Բելառուսից ու Թուրքիայից, չունի դաշնակիցներ, չունի քաղաքական որեւէ հենարան: Այն, որ Հայաստանում այսպես կոչված ուժերը ուզում են մտնել բռնապետների այդ դատապարտված ակումբ, սա նույնպես այլ կերպ, քան պետական դավաճանություն եւ հանցագործություն, ես չէի բնութագրի:

Այսպիսի հայտարարություններն ընդհանրապես ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալո՞ւ են:

Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը, որ մի քանի հազար որդի է թաղել ռուս-թուրքական հարձակման պատճառով, գիտակցում է, թե ով էր Ռուսաստանին օգնում այստեղ, ով էր Ռուսաստանին վաճառում մեր ազգային ունեցվածքը, հարստությունը գրոշներով եւ ով է ուզում հիմա մնացածը հանձնել իրենց տերերին:

Ինչպե՞ս եք գնահատում Բայդեն-Պուտին հանդիպման արդյունքները՝ հաշվի առնելով ստորագրված ռազմարդյունաբերական փաստաթուղթը: Ի՞նչ է դա տալիս:

Եթե շատ հակիրճ ամփոփենք Բայդենի ասածը, նա մոտավորապես ասել է այսպես. ԱՄՆ-ն պատժելու է Ռուսաստանին որեւէ ոտնձգություն կատարելու համար, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ներքին գործերին միջամտելու, նրանց ազգային շահերի դեմ գնալու համար: Ցանկացած այդպիսի փորձ շատ դաժան ձեւով պատժվելու է: Հայերս դրանից պետք է մեկ եզրակացություն անենք. Մենք ուզում ենք լինել ԱՄՆ-ի՞ դաշնակիցը, թե՞ մնալ Ռուսաստանի՝ պատժվող, մեկուսացած, ոչնչացման դատապարտված ահաբեկչական երկրի դաշնակիցը: Ես կարծում եմ, որ հայերը հունիսի 20-ին նաեւ այս հարցին են պատասխանելու՝ ուզեն, թե չուզեն:

Հաշվի առնելով առկա տրամադրությունները, շանս կա՞, որ ընտրություններում անակնկալ արդյունքներ կլինեն եւ քաղաքացին իր քվեն չի տա, օրինակ, ռուսամետ ուժերին:

Եթե հայերը գնեն «Տիտանիկի» տոմսերը, վերցնելու են ընտրակաշառքը, որ Ռուսաստանն առաջարկում է Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի, Ուրիխանյանի եւ իր մյուս գործակալների միջոցով, ապա դա մեր թերացումն է լինելու, եւ շատ ավելի դժվար աշխատանք է մեզ սպասում մարդկանց նորից հավաքել հայոց տապանի մեջ եւ փրկել նրանց խորտակվող «Տիտանիկից»:


Աղբյուրը՝ lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS