TOP նոր
» » » Ժոնաթան Լաքոտ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները չպետք է տեղի ունենան ուժի կամ այլ ազդեցության ներքո

Ժոնաթան Լաքոտ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները չպետք է տեղի ունենան ուժի կամ այլ ազդեցության ներքո

28-07-2021, 11:20 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
28 Հուլիս 2021, 11:20 - NovostiNK
Ժոնաթան Լաքոտ․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները չպետք է տեղի ունենան ուժի կամ այլ ազդեցության ներքո


«Ես ամբողջությամբ տեղեկացված եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում, Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում, զինված գործողություններ են։ Բնականաբար, մենք մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։ Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացում կա»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով Էրեբունի ամրոցում մասնակցում էր Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։

Դեսպանի խոսքերով, սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ այն նաև հրադադարի խախտում է, որի պատճառով նաև ընդհանուր Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում։

«Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման, որը, սակայն, պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո։

Բնականաբար, շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի նախ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումն ունենանք, ապա՝ քաղաքական գործընթացի վերսկսմանը։

Բնականաբար այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմաններին իրավիճակն է։ Չենք մոռանում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան․ մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,-ասաց դեսպանը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։


Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS