TOP նոր
» » » Գյումրիում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը

Գյումրիում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը

25-12-2014, 17:45 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
25 Դեկտեմբեր 2014, 17:45 - NovostiNK
Գյումրիում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը
Դեկտեմբերի 25-ին ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու 2014 թվականի ևս մեկ խոշոր նախագիծը՝ շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը:
Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի 20 մասնագետները մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտրաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը:
Դրա հետ մեկտեղ շահագործման է հանձնվել վերանորոգված ՎԼ-8 էլեկտրաքարշը, որը երկար ժամանակ չէր աշխատել:
Գյումրեցիներին շնորհավորել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ ավարտվել էր Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերակառուցումը:
- Սակայն մենք շարունակել ենք արդիականացման ծրագիրը՝ լոկոմոտիվային դեպոն հագեցնելով շարժակազմի վերանորոգման և ախտորոշման համար անհրաժեշտ նոր ժամանակակից սարքավորումներով: Շահագործման է հանձնվել անվազույգերի փոխարինման հաստոցը, մեր վարպետներն արդեն տիրապետում են շարժիչների վերանորոգման, տեխնիկական մեքենաների ոլորունների մեկուսացման տեխնոլոգիաներին: Այսօր մենք ճանապարհ ենք բացում երկու նոր լոկոմոտիվների համար, որոնք ունեն 400 հազ. կմ. աշխատանքային ռեսուրս, - ասաց ՀԿԵ ղեկավարը:
Երկաթուղայիններին շնորհավորել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Միջոցառման շրջանակներում պատվոգրեր և նվերներ են հանձնվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին:
Նախատեսվում է, որ 2015 թվականին Գյումրիում վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտրաքարշ, ինչը թույլ է տալու էապես բարձրացնել գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը:
Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը Հայաստանում հնարավոր էր դարձել 2013 թվականին ավարտված Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների հիմնանորոգման շնորհիվ: Նշված դեպոները երկաթուղու հիմնարար ձեռնարկություններն են, որտեղ իրականացվում է շարժակազմի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ամբողջ ցիկլը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցումը թույլ էր տվել ոչ միայն վերականգնել արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, այլ նաև ձևավորել Հայաստանում խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS