TOP նոր
» » » Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ստանդարտացման հարցերով միջպետական կոմիտեի նիստը կկայանա մարտի 25 – 26-ին Երևանում

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ստանդարտացման հարցերով միջպետական կոմիտեի նիստը կկայանա մարտի 25 – 26-ին Երևանում

23-03-2015, 17:44 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
23 Մարտ 2015, 17:44 - NovostiNK
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ստանդարտացման հարցերով միջպետական կոմիտեի նիստը կկայանա մարտի 25 – 26-ին Երևանում
№ 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական նիստը կկայանա Երևանում մարտի 25 – 26-ին:
Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը, ինչպես նաև նախատեսվում է հանդիպում անցկացնել Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ:
ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց:
Այն ձևավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային և ազգային չափանիշների կիրառման նպատակով:
Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան և Տաջիկստանը:

Մարտի 25-ին, ժամը 9:00-ին, Կոնգրես հյուրանոցում մեկնարկում է № 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական նիստը:

Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը:
Ժամը 10:10-ին կկայանա ասուլիս մամուլի համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS