TOP նոր
» » » 2014 ֆինանսական թվականին «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության մասին

2014 ֆինանսական թվականին «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության մասին

2-04-2015, 14:17 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
2 Ապրիլ 2015, 14:17 - NovostiNK
2014 ֆինանսական թվականին «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության մասին
Ավանդույթի համաձայն, ապրիլին ավարտվում է ֆինանսական նախորդ տարվա արդյունքների ամփոփումը և արդեն հնարավոր է խոսել գործունեության արդյունավետության մասին: Հիմնվելով PriceWaterhouseCoopers ընկերության կողմից իրականացված ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, կարելի է եզրակացնել, որ 2014 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առջև դրված խնդիրները կատարվել են:

Ընկերությունն 2014-ին ավարտել էր մի քանի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը: Արդիականացումից հետո շահագործման էր հանձնվել Սանահինի մեքենայացված գծային ուղեմասը, ինչը թույլ էր տվել ստեղծել 180 աշխատատեղ, էապես բարելավել աշխատանքի պայմանները և շարժակազմի վերանորոգման արդյունավետությունը:

Սանահինում գտնվող երկաթուղային հանգույցը արմատապես վերակառուցվել էր. վերանորոգվել էին կայարանը, դեպոյի շենքն ու արտադրամասերը, որտեղ տեղադրվել էր անհրաժեշտ տեխնիկա, ստեղծվել տեխնիկական ուսուցման մասնագիտացված դասարան:

2014 թվականին նաև էապես արդիականացվել էր Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ բացվել էր ուսումնական նոր հրապարակ: Ուսուցման կենտրոնի վերազինումն ուղղված էր երկաթուղու աշխատողների մասնագիտական ունակությունների ու գիտելիքների կատարելագործմանը:
Նաև շահագործման էր հանձնվել վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին ՎԼ-10 էլեկտրաքարշը: Իսկ 2015 թվականին նման վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտաքարշեր:

Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքներ հնարավոր էր եղել Հայաստանի տարածքում իրականացնել Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերակառուցումից հետո, որն ավարտվել էր 2013 թվականին և թույլ տվել Հայաստանում ստեղծել մենենաշինական խոշորագույն և ժամանակակից համալիրներից մեկը:
Երկաթուղայինների աշխատավարձերի հարցում 2014 թվականին նույնպես դրական տեղաշարժ էր գրանցվել՝ հուլիսի 1-ից բարձրացվել էր երկաթուղու 1418 աշխատողների աշխատավարձը, իսկ օգոստոսի 1-ից կիրառվող պարգևատրման նոր կարգի շնորհիվ գծի տնտեսությունում աշխատող մասնագետների պարգևավճարներն բարձրացվել էին 50%-ից մինչև 80%:

ՀԿԵ վերակազմավորման շրջանակներում 2014 թվականին ստեղծվել էին երկու նոր խոշոր տնօրինություններ՝ Շարժակազմի և Ենթակառուցվածքի տնօրինությունները: Այս երկու արտադրական հանգույցները, որտեղ աշխատում է ՀԿԵ աշխատակիցների կեսը, երկաթուղու աշխատանքի համար հանդիսանում են բազային:

Ուշադրության կենտրոնում էր նաև սոցիալական ոլորտը: 2014 թվականին ՀԿԵ-ն ֆինանսավորել էր 87 երկաթուղայինների հանգիստն ու բուժումը Սևանա լճում, աշխատողների 203 երեխաների հանգիստը «Գուգարք» ճամբարում: Անցած տարի Ընկերությունն իր վրա էր վերցրել սահմանամերձ Չինարի գյուղի 22 երեխաների հանգստի ծախսերը:
Ֆինանսական տարվա արդյունքներն ամփոփելով՝ անհրաժեշտ է նշել 2014 թ. Հայաստանի տրանսպորտային ոլորտում նկատվող բեռնաշրջանարության անկման միտումը: Այս միտումը հարթելու համար երկաթուղում մշակվել էին և իրականացվել ռեսուրսախնայողության, էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման ծրագրեր, ինչի շնորհիվ էլեկտրաէներգիայի ծախսը արտադրական նպատակների համար կրճատվել էր 14,7%-ով, իսկ էլեկտրրաէներգիայի տեսակարար ծախսը գնացքների քարշի համար՝ 2,7%-ով:

2014 թվականի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ ՀԿԵ-ի առջև դրված խնդրիները ոչ միայն կատարվել էին լիարժեք կերպով, այլև Ընկերության շահույթն էապես գերազանցել էր Տնօրենների խորհրդի կողմից սահմանված չափը, ինչը թույլ էր տվել նվազեցնել անցած տարիներին կուտակված վնասի ծավալը:

Այս միտումները կշարունակվեն նաև այս տարվա ընթացքում: Ցավոք, տնտեսական աճի նվազումն ու մեր գործընկերների տնտեսական գործունեության դանդաղեցումը 2015-ի առաջին եռամսյակում ազդել էր նաև ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալներին: Սակայն Ընկերությունը կուտակել է արտաքին մարտահրավերներին արձագանքելու, բյուջեի եկամտային և ծախսային մասերի հավասարակշռությունն ապահովելու, ռեսուրսախնայողության ծրագրերի կիրառման փորձ: Այդ փորձը և Ընկերության արդյունավետ կառավարումը վստահություն են ներշնչում, որ 2015 թվականին բոլոր ծրագրերը կկատարվեն ամբողջ ծավալով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS