TOP նոր
» » » «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմին» երկու նպատակ ունի. Ֆրանսիս Ժելիբտեր

«Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմին» երկու նպատակ ունի. Ֆրանսիս Ժելիբտեր

22-07-2015, 17:31 Դիտումներ: Ընկերություններ, Տեսանյութ
22 Հուլիս 2015, 17:31 - NovostiNK
«Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմին» երկու նպատակ ունի. Ֆրանսիս Ժելիբտեր
«Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ Արմենիա» ընկերության հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընդամենն ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսվում և «Օրանժ» խմբից բաժնետոմսերի փոխանցումը «Յուքոմ» (Ucom) ընկերությանը»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը՝ մեկնաբանելով մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները, թե «Յուքոմ» ընկերությունը բանակցությունների մեջ է՝ «Օրանժ Արմենիա» ընկերության բջջային ցանցը գնելու շուրջ:

Ըստ նրա, այս քննարկումները բացառիկ են այն առումով, որ խոսակցություները տարվում են կոնկրետ ընկերության հետ, բայց մինչև գործարքի ավարտը դեռևս անհրաժեշտություն կա համաձայնագիր ստորագրել, գործարքը պետք է վավերացվի Հայաստանի պետական մարմինների կողմից. «Այսօր խոսում ենք դեռևս քննարկումների, բանակցություների փուլի մասին, որին կհաջորդի գործարքի ստորագրում, այնուհետև դրա վավերացում»:

Ինչո՞վ է պայմանավորված, հիմնավորվում այս գործարքը և ի՞նչ ազդեցություն, հետևանք կունենա «Օրանժ Արմանիայի» և «Օրանժ Արմենիայիա» բաժանորդների համար:

«Նշենք, որ հինգ տարիների ընթացքում կարողացել ենք ստեղծել շատ կայուն շարժական կապի օպերատոր, 650 հազար բաժանորդի է սպասարկում:

Այժմ աշխարհում տարբեր երկրներում հեռահաղորդակցության ոլորտում ընկերություններն ավելի շատ միտված են միաժամանակ բաժանորդներին և ամրակցված կապի, և շարժական կապի ծառայություններ, նաև հեռուստատեսային ծառայություններ մատուցելուն: Ֆրանսիայում, օրինակ, այդպիսի ծառայություների տեսակ կա, որն ամփոփում է է չորս ծառայության տեսակ՝ ձայնային կապը, շարժական ինտերնետը, ամրակցված ինտերնետը, հեռուստատեսությունը: Իրականում այսօր «Օրանժ Արմենիան» պատրաստ չէ այդպիսի կոնվերգենտ ծառայություններ մատուցել իր բաժանորդներին»:

Ֆրանսիս Ժելիբտերը նաև ասաց, որ «Օրանժի» կողմից «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքը «Յուքոմ» ընկերությանը երկու նպատակ ունի. «Առաջին, գործարքի ավարտին լուրջ շարժական կապի օպերատորի ստեղծումն է, որը կունենա ընդհանուր հեռահաղորդակցության շուկայի 20 տոկոսը:

Երկրորդ նպատակն է իրար փոխլրացնող գործունեությունների համադրմամբ բաժանորդներին առաջարկել ամրակցված և շարժական կապերը համատեղող առաջարկներ»:

Նա նշեց, որ «Օրանժ Արմենիան» շարունակելու է իր ծառայությունները մատուցել առկա բաժանորդներին, նրանց, ովքեր կմիանան մոտ ժամանակներս. «Շուկայում իր գործունեությունը շարունակելու է՝ կարևորելով ինչպես միշտ որակը, նորարարությունը, բնականաբար, հաճախորդների նկատմամաբ հոգատար վերաբերմունքը: Մոտ ժամանակներս մեր բաժանորդները «Օրանժ Արմենիայի» կողմից կտեսնեն հետաքրքիր առաջարկներ և ծառայություններ:
Բացի այն ծառայություններից, որոնք արդեն իսկ առաջարկում ենք մեր բաժանորդներին, ապագայում «Օրանժ Արմնենիան» հնարավորություն կընձեռի իր բաժանորդներին օգտվել ամրակցված և շարժական կապերը համատեղող կոնվերգենտ ծառայություններից, որոնք կլինեն մատչելի»:

Նա տեղեկացրեց, որ «Օրանժ Արմենիայի» շուրջ 500 աշխատակիցները նաև հետագայում կաշխատեն: Ինչ վերաբերում է «Օրանժ» բրենդին, նախնական համաձայնություն կա, որ 12 ամիսների ընթաքում «Օրանժ Արմենիան» պահպանելու է այդ բրենդի օգտագործման իրավունքը, այնուհետև նոր բրենդը կամ ռեբրենդինգը նոր բաժենտիրոջ որոշումը կլինի:

«Ինչ վերաբերում է ինձ, ես Հայաստանից հեռանում եմ օգոստոսի 31-ին: Իմ՝ կարճ ժամանակում հեռանալը կապ չունի բաժնետիրոջ հնարավոր փոփոխություն հետ, որը տեղի կունենա, կամ չի ունենա, այլ ընտանեկան պատճառներով է. խոստացել եմ ընտանիքիս սեպտեմբերին լինել Ֆրանսիայում: Եթե մինչ իմ գնալը գործարքը չավարտվի, չվավերացվի, ապա «Օրանժ Արմենիայի» գործադիր խորհրդից կլինի գլխավոր տնօրենի ժամանակավոր պատասախանու, ով այդ ընթացքում կիրականացնի բոլոր պարտականությունները»,- ասաց Ֆ. Ժելիբտերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS