TOP նոր
» » » Հայփոստը` «Մերկուրի» մրցանակակիր

Հայփոստը` «Մերկուրի» մրցանակակիր

26-10-2015, 12:19 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
26 Հոկտեմբեր 2015, 12:19 - NovostiNK
Հայփոստը` «Մերկուրի» մրցանակակիր
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությունը:

«Հայփոստ» ՓԲԸ-ին շնորհվել է մրցանակ` «Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայությունների ոլորտում միջազգային չափանիշներ կիրառող և զարգացնող ընկերություն» անվանակարգում: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մրցանակը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում՝ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգևներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին և անհատներին։ «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները:

«Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS