TOP նոր
» » » IKEA-ի ֆրանսիական մասնաճյուղի 3 թոփ մենեջերներ մեղադրվել են լրտեսության մեջ

IKEA-ի ֆրանսիական մասնաճյուղի 3 թոփ մենեջերներ մեղադրվել են լրտեսության մեջ

20-11-2013, 10:57 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
20 Նոյեմբեր 2013, 10:57 - NovostiNK
IKEA-ի ֆրանսիական մասնաճյուղի 3 թոփ մենեջերներ մեղադրվել են լրտեսության մեջՖրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել շվեդական կահույքի հսկա IKEA-ի ֆրանսիական մասնաճյուղի երեք ղեկավարների դեմ: Այս մասին գրում է Le Monde-ը:

Գլխավոր տնօրեն Ստեֆան Վանովերբեկին, նախկին գլխավոր տնօրեն Ժան Լուի Բայոյին և ֆինանսական հարցերով տնօրեն Դարիուշ Ռիշերտին մեղադրել են իրենց աշխատակիցներին ու հաճախորդներին լրտեսելու մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր թոփ մենեջերների ձերբակալության ու հարցաքննության մասին:

Ոստիկանությունը նաև միջոցառումներ է սահմանել IKEA-ի դեմ: Ընկերության ֆրանսիական մասնաճյուղին պարտավորեցրել են 500 հազար եվրոյի ավանդ ներդնել՝ քաղաքացիական հայցերով հնարավոր փոխհատուցումները մարելու համար:

Գործով հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ ընկերության շտաբում խուզարկություններ էին անցկացվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS