TOP նոր
» » » Գեյթսը չի հայտնել Microsoft-ի նոր ղեկավարի նշանակման ամսաթիվը

Գեյթսը չի հայտնել Microsoft-ի նոր ղեկավարի նշանակման ամսաթիվը

20-11-2013, 11:41 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
20 Նոյեմբեր 2013, 11:41 - NovostiNK
Գեյթսը չի հայտնել Microsoft-ի նոր ղեկավարի նշանակման ամսաթիվըԱմերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը բաժնետերերի ժողովի ժամանակ չի հայտնել կորպորացիայի նոր ղեկավարի նշանակման ամսաթիվը:

Նա խոստովանել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա: «Մենք մշտապես հանդիպում ենք մեծաթիվ ներքին և արտաքին թեկնածուների հետ, ես գոհ եմ ձեռք բերված առաջընթացից»,- նշել է Գեյթսը և հավելել, որ իրենք թեկնածու են փնտրում հավակնորդների մեծ թվաքանակից, այդ իսկ պատճառով ժամկետ չի հայտնել: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Ներկայիս ղեկավար Սթիվ Բալմերը պաշտոնը լքելու որոշման մասին հայտարարել էր օգոստոսին՝ հստակեցնելով, որ կհեռանա 12 ամսվա ընթացքում:

Մեկնաբանելով իր որոշումը՝ Բալմերը Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել էր, որ Microsoft-ն ավելի լավ է նոր ղեկավարով թևակոխի նոր դարաշրջան, ինչը կարագացնի փոփոխությունները:

Պաշտոնի հիմնական հավակնորդներն են Nokia-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը, Microsoft-ի գործադիր փոխնախագահ Սաթյա Նադելան, Ford-ի գլխավոր տնօրեն Ալան Մալալին, ինչպես նաև Microsoft-ում բիզնեսի զարգացման համար պատասխանատու Թոնի Բեյթսը:

Գեյթսի կարծիքով՝ նոր մարդու առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, այդ իսկ պատճառով պահանջվում են բազմաթիվ տարբեր հմտություններ, հարուստ փորձ և հնարավորություններ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS