TOP նոր
» » » Apple-ը 12.9-դյույմանոց iPad է պատրաստում

Apple-ը 12.9-դյույմանոց iPad է պատրաստում

20-11-2013, 15:15 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
Apple-ը 12.9-դյույմանոց iPad է պատրաստում
20 Նոյեմբեր 2013, 15:15 - NovostiNK
Apple-ը ծրագրում է հաջորդ տարի թողարկել iPad պլանշետ՝ բարձր խտությամբ մեծ էկրանով, որ կունենա 12.9 դյույմ անկյունագիծ: Այս մասին գրում է The Korea Times-ը՝ հղում անելով բաղադրիչ մասերի մատակարար ընկերության աղբյուրին: Չի բացառվում, որ նորույթը կդառնա ոչ թե պլանշետային շարքի հերթական մոդելը, այլ միանգամայն նոր տեսակի սարք:

Կորեական պարբերականը գրում է, որ իր աղբյուրների տվյալներով՝ «առաջին էշելոնի» տեղական արտադրողներից մեկը (խոսքը, ըստ ամենայնի, Samsung-ի կամ LG-ի մասին է), սկսել է 12.9 դյույմանոց, գերբարձր խտությամբ Retina դիսփլեյների թողարկումը: Սարքը կարող է վաճառքի վաճառքի հանվել արդեն 2014-ի առաջին եռամսյակում:

Ներկայում Apple-ի արտադրանքների շարքում Retina դիսփլեյներ են կիրառվում iPhone-ում (4 դյույմ), iPad Air-ում (9.7 դյույմ), ինչպես նաև MacBook Pro-ում (13.3 և 15.4 դյույմ):

Նոր հիբրիդային սարքը կդառնա ինքնատիպ MacPad՝ iPad-ի և MacBook-ի խառնուրդ, որը կնպաստի MacBook-ի նկատմամբ սպառողների հետաքրքրության աճին, ինչպես նաև վերջ կդնի պլանշետային շուկայում իրական ինովացիայի բացակայության վերաբերյալ քննադատություններին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS