TOP նոր
» » » Ամերիաբանկ․ 10 մլրդ ՀՀ դրամ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

Ամերիաբանկ․ 10 մլրդ ՀՀ դրամ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

18-04-2020, 15:11 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
18 Ապրիլ 2020, 15:11 - NovostiNK
Ամերիաբանկ․ 10 մլրդ ՀՀ դրամ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմաններով վարկավորման ծրագիրը շարունակվում է։ Օժանդակության ծրագրից օգտվելու պայմաններին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://bit.ly/34Nvm3K, իսկ հայտի լրացման ձևին տեղեկացեք այստեղ՝ https://bit.ly/2wN6nBb

Ամերիաբանկը շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ՝ ուղղված ինչպես վարակի տարածման կանխարգելմանը, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջության ու անվտանգության պահպանմանը:
Մեկ անգամ ևս հորդորում ենք այս օրերին օգտվել բանկի հեռավար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS