TOP նոր
» » » Լավագույն ոսկերիչները հեռացել են Հայաստանից

Լավագույն ոսկերիչները հեռացել են Հայաստանից

29-10-2013, 16:41 Դիտումներ: Ընկերություններ, Տեսանյութ
29 Հոկտեմբեր 2013, 16:41 - NovostiNK
Լավագույն ոսկերիչները հեռացել են ՀայաստանիցԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Երևան շոու-2013 ոսկերչական միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 140 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին սպառման նոր շուկաներ գտնել: Ոսկերչական գործի շուրջ 120 վարպետ են ժամանել ԱՊՀ երկրներից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Կանադայից եւ այլն: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է նաև «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը» խորագրով համաժողովը, որի ընթացքում Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը ներկայացրել է միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS