TOP նոր
» » » Իսպանիան 1.2 մլն դոլարով տուգանել է Google-ին տվյալների մասին օրենքի խախտման համար

Իսպանիան 1.2 մլն դոլարով տուգանել է Google-ին տվյալների մասին օրենքի խախտման համար

20-12-2013, 16:39 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
Իսպանիան 1.2 մլն դոլարով տուգանել է Google-ին տվյալների մասին օրենքի խախտման համար
20 Դեկտեմբեր 2013, 16:39 - NovostiNK
Իսպանիայում Google ընկերությանը տուգանել են 1.2 մլն դոլարով (900 հազար եվրո) անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքի խախտման համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Տեղեկատվության պաշտպանության հարցերով տեղի գործակալությունը որոնողական հսկայի դեմ սահմանել է 3 տուգանք՝ յուրաքանչյուրը 300 հազար եվրո արժեքով, պահանջելով անհապաղ գործողությունները տեղափոխել օրենքի շրջանակ:

Համապատասխան գերատեսչությունները Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում նույնպես հայտարարել են, որ Google-ը պետք է հավելյալ երաշխիքներ տրամադրի՝ համապատասխանելու այդ երկրներում տեղեկատվության պաշտպանության ազգային կանոններին:

Իսպանիայում Google-ի ներկայացուցիչ Մարիսա Տորոն հայտարարել է, որ ընկերությունն ուսումնասիրում է գործակալության հայտարարությունը, թե Google-ն ապօրինաբար և անհայտ նպատակներով անձնական տեղեկություններ է հավաքում և կուտակում դրանք՝ պահելով անհայտ ժամկետով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS