TOP նոր
» » » ԱՄՆ-ում Microsoft-ը բրենդային հզորությամբ առաջ է անցել Apple-ից

ԱՄՆ-ում Microsoft-ը բրենդային հզորությամբ առաջ է անցել Apple-ից

9-01-2014, 19:12 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
9 Հունվար 2014, 19:12 - NovostiNK
ԱՄՆ-ում Microsoft-ը բրենդային հզորությամբ առաջ է անցել Apple-իցMicrosoft կորպորացիան ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահզոր բրենդը: Այս մասին հայտնում է ComputerWorld առցանց պարբերականը՝ հղում անելով հետազոտությանը, որն անցկացրել է Forrester Research խորհրդատվական ընկերությունը: Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Apple ընկերությունը:

Forrester Research-ի ներկայացուցիչների խոսքով՝ 2013-ին Microsoft-ին հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը և կրկին նվաճել շատ գնորդների ուշադրությունն ու վստահությունը: Հիմնականում դրան նպաստել է բրենդի նոր գովազդային արշավը, որն անցկացվել է One Microsoft նշանաբանի ներքո:

Ինչպես նշում են վարկանիշային աղյուսակը կազմողները, միևնույն ժամանակ Apple-ը վերջին 18 ամիսներին զգալիորեն կորցրել է իր գրավչությունը: Գնահատման ցուցանիշներով ընկերությունը հավաքել է համարյա Microsoft-ին հավասար բալեր, սակայն առանցքային կատեգորիայում` Essentials («Անհրաժեշտություններ»), զիջել է Բիլ Գեյթսի կորպորացիային:

Բրենդի հզորության անկումը չի խանգարել Թիմ Կուկի գլխավորած ընկերությանը սեպտեմբերին դառնալ 2013-ի աշխարհի ամենաթանկ բրենդը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS