TOP նոր
» » » Առէկսիմբանկը 15-ամյակի առթիվ պարգևատրել է իր աշխատակիցներին

Առէկսիմբանկը 15-ամյակի առթիվ պարգևատրել է իր աշխատակիցներին

21-01-2014, 12:59 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
21 Հունվար 2014, 12:59 - NovostiNK
Առէկսիմբանկը 15-ամյակի առթիվ պարգևատրել է իր աշխատակիցներինԲանկի 15-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել է աշխատակիցների պատվոգրերի և հուշամեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-իգլխավոր տնօրենը՝ ելույթ ունենալով արարողությանը, մասնավորապես նշել է. «Բացվելով 1998 թվականի դժվար ճգնաժամային ժամանակ, մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև կարճ ժամանակում հասանք շոշափելի արդյունքների`զբաղեցնելով իր տեղը ՀՀ բանկային շուկայում: Այս տարիների ընթացքում Բանկը ունենալով հստակ ռազմավարություն` մշտապես կատարելագործել է իր աշխատակիցների մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում: Եվ այսօր Առէկսիմբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր հանրապետության բանկային համակարգում` առաջին հերթին իր անձնակազմի շնորհիվ: Տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ և շնորհակալություն հայտնել ձեզ: Ձեր ամենօրյա աշխատանքը, ձեր մարդկային և մասնագիտական հատկանիշները հիմք են հանդիսանում Բանկի հաջող զարգացմանը` ի շահ հաճախորդների և ի շահ երկրի»,- հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS