TOP նոր
» » » Էդուարդո Էռնեկյանը Հունաստանում կգնի 21 օդանավակայան

Էդուարդո Էռնեկյանը Հունաստանում կգնի 21 օդանավակայան

27-01-2014, 11:26 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
27 Հունվար 2014, 11:26 - NovostiNK
Էդուարդո Էռնեկյանը Հունաստանում կգնի 21 օդանավակայանCorporacion America ընկերության սեփականատեր՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտածում է Արևելյան Եվրոպայում ընդլայնել իր ներդրումները: Նա Հունաստանում կգնի 21 օդանավակայան՝ օգտվելով ճգնաժամի հետևանքով ցածր գների առավելությունից: Այս մասին հայտնում է GR Reporter-ը:

«Մեր հոլդինգը ոլորտ կմտնի շատ ակտիվորեն, քանի որ ճգնաժամը բազմաթիվ հնարավորություններ է բացել մեզ համար»,- Դավոսում հայտարարել է Մարտին Էռնեկյանը՝ Corporacion America-ի ղեկավարը և Էռնեկյանի զարմիկը:

«Մեր առաքելությունն է ընդլայնվել Ամերիկայում և Եվրոպայում՝ կենտրոնանալով Միջերկրականի վրա: Մենք միշտ ներդրել ենք այնպիսի նախագծերում, որոնք թույլ են տալիս պահպանել մենեջմենթի վերահսկողությունը»,- ասել է նա:

Bloomberg-ի տվյալներով՝ սպասվում է, որ ընկերությունը 21 օդանավակայաններ գնելու առաջարկները կուղարկի Հունաստանի Հանրային սեփականության մասնավորեցման գործակալությանը: Հունական կառավարությունը վարում է նահանգային օդանավակայանների ֆունկցիոնալ անկախության քաղաքականություն: Գործակալությունը անցկացնում է բաց միջազգային մրցույթ: Նշենք, որ Հունաստանում տարածաշրջանային օդանավակայանների ոլորտում ներառված է 39 օդանավակայան:

Առաջիկա օրերին Corporacion America-ն ձեռք կբերի Պիզայի օդանավակայանի (Իտալիա) բաժնետոմսերի 23 տոկոսը: Էռնեկյանի հաջորդ «թիրախը» Ֆլորենցիայի օդանավակայանն է: Հոլդինգն աշխարհում վերահսկում է 51 օդանավակայաններ: Հունաստանից բացի՝ հոլդինգն առաջարկներ կուղարկի նաև Պերու, Կոլումբիա և Չիլի:

Forbes-ի տվյալներով՝ 81-ամյա Էռնեկյանը երկրորդ ամենահարուստ արգենտինացին է՝ 1.8 միլիարդ եվրո կարողությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS