TOP նոր
» » » Toyota-ն ներկայացրել է վարորդի տրամադրությանն արձագանքող քամելեոն-ավտոմեքենա

Toyota-ն ներկայացրել է վարորդի տրամադրությանն արձագանքող քամելեոն-ավտոմեքենա

5-11-2013, 19:11 Դիտումներ: Բիզնես » Ընկերություններ
5 Նոյեմբեր 2013, 19:11 - NovostiNK
Toyota-ն ներկայացրել է վարորդի տրամադրությանն արձագանքող քամելեոն-ավտոմեքենա Cyber Security-ի փոխանցմամբ՝ ճապոնական Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ցուցադրել է իր արտադրած քամելեոն-ավտոմեքենան, որն ունակ է փոխել իր գույնը վարորդի տրամադրությանը համապատասխան: Ընկերությունն ընդգծել է, որ մեքենայի սրահում գործում է մարդկանց և զգացմունքները ճանաչող հատուկ համակարգ, որն էլ ավտոմեքենայի գույները փոխում է վարորդի տրամադրությանը համապատասխան: Ավտոմեքենան ստացել է FV2 ծածկանունը, այն օժտված է վարորդի դեմքի արտահայտությունն ու ձայնի տոնը կարդալու տեխնոլոգիայով: Toyota-ն խոստացել է շարունակել FV2-երի կատարելագործումը: Մեքենայի համակարգիչն ունակ է ոչ միայն խոսել վարորդի հետ, այլև՝ հասկանալ նրա տրամադրությունը, ըմբռնել մարդու վիճակը և հաշվի առնել նրա զգացմունքները: FV2-ն աշխատում է ջրածնային հենքով վառելիքային տարրերով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS