TOP նոր
» » » Մեկ շաբաթում ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.4 մլն դոլար

Մեկ շաբաթում ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.4 մլն դոլար

5-07-2015, 12:48 Դիտումներ: Բիզնես » Ֆինանսական շուկաներ
Մեկ շաբաթում ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.4 մլն դոլար
5 Հուլիս 2015, 12:48 - NovostiNK
Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,029,251 դոլար 472.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,645,614 ԱՄՆ դոլար 473.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,680,000 ԱՄՆ դոլար 472.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,204,481 EUR 523,44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,116,949 EUR 528,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,089,901,410 ռուբլի 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 238,613,435 ՌԴ ռուբլի 8.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.4 մլն ԱՄՆ դոլար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS