TOP նոր
» » » Մեկ շաբաթում ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլն դոլար

Մեկ շաբաթում ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլն դոլար

11-07-2015, 11:05 Դիտումներ: Բիզնես » Ֆինանսական շուկաներ
Մեկ շաբաթում ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.9 մլն դոլար
11 Հուլիս 2015, 11:05 - NovostiNK
Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,943,498 դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,038,873 ԱՄՆ դոլար 475.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,250,000 ԱՄՆ դոլար 475.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 4,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,585,242 EUR 522.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,973,311 EUR 526.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,066,918,769 ռուբլի 8,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 243,651,341 ՌԴ ռուբլի 8.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS