TOP նոր
» » » ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը Հոլանդիայում մասնակցելու է միջազգային համաժողովի

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը Հոլանդիայում մասնակցելու է միջազգային համաժողովի

15-02-2018, 11:58 Դիտումներ: Բիզնես » Ֆինանսական շուկաներ
15 Փետրվար 2018, 11:58 - NovostiNK
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը Հոլանդիայում մասնակցելու է միջազգային համաժողովի

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու է Ամստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կենտրոնական բաների հաղորդակցությունը և թափանցիկությունը» թեմայով, տեղեկացնում են ԿԲ լրատվական ծառայությունից:

Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ (Հայաստան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո):

Ենթախումբը նախագահում է գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լանոյը, որն անդամ երկրների շահերը ներկայացնում է ԱՄՀ գործադիր խորհրդում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS