TOP նոր
» » » Տների գներն աճում են. ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Տների գներն աճում են. ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

10-12-2013, 10:32 Դիտումներ: Բիզնես » Ֆինանսական շուկաներ
10 Դեկտեմբեր 2013, 10:32 - NovostiNK
 Տների գներն աճում են. ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայումՉնայած արտագաղթի ահագնացող տեմպերին և շինարարության ոլորտի շարունակական անկմանը՝ Հայաստանում բնակարանների ու առանձնատների գները վերջերս սկսել են աճել: Սա երևում է Կադաստրի պետական կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալներից:

Այսպես, Երևան քաղաքում 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 6.2%-ով: Հայաստանի մյուս քաղաքներում ևս բնակարանների գներն աճել են, բայց ավելի քիչ չափով` 4.9%-ով:

Անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երևան քաղաքում 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2012թ. նույն հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել են 4.5%-ով: Հանրապետության մյուս քաղաքներում անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները նույն ժամանակահատվածում աճել են 3.7%-ով:

Աճել են նաև բնակարանների ու տների նկատմամբ իրականացված գործարքների թվերը: Այսպես, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման գործարքների քանակն աճել է 5.4%-ով՝ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Առանձին վերցրած Երևան քաղաքում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 6.3%-ով:

Նշենք, որ նախորդ տարի՝ 2012-ին, 2011-ի համեմատ նման աճ չի գրանցվել: Բնակարանների գները գրեթե նույնն են մնացել, իսկ օտարման՝ առուվաճառքի գործարքների քանակը նվազել է: Երևանում այդ նվազումը եղել է 7.6% կամ 14 հազար 252 միավոր, իսկ մարզերում՝ 12.1% կամ 15 հազար 285 միավոր: Այսինքն՝ թեև 2012 թվականը տնտեսական աճի առումով առավել բարեհաջող տարի էր, երբ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ, սակայն անբարենպաստ էր անշարժ գույքի շուկայի համար: Եվ հակառակը՝ այս տարի նկատվեց բավականին ցածր տնտեսական ակտիվություն, սակայն անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվում:

Ինչո՞վ կարելի է բացատրել այս իրավիճակը: Անշարժ գույքի շուկան իրականում տնտեսությունում տեղի ունեցող և՛ դրական, և՛ բացասական փոփոխությունները առաջինն իր վրա կրողն է: Պատահական չէ, որ և՛ 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, և՛ Հայաստանի տնտեսության 2008թ. վերջին տեղի ունեցած անկմանը նախորդել էին անշարժ գույքի շուկայի անբարենպաստ զարգացումները: Այս տեսակետից՝ վերջին ամիսների աշխուժացումը Հայաստանի անշարժ գույքի շուկայում կարող է տնտեսության հետագա ակտիվացման նախանշան լինել:

Սակայն վերջին աճերը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են սփյուռքահայերի, մասնավորապես՝ սիրիահայերի ներգաղթով և նրանց կողմից իրականացրած գործարքներով: Խոսքը ոչ միայն բնակարանների, այլև ընդհանրապես՝ տների և շինությունների նկատմամբ պետական գրանցումների քանակի աճի մասին է: Պաշտոնական տվյալներով՝ վերջին մեկ-մեկուկես տարում Հայաստան է ժամանել մոտ 15 հազար սիրիահայ, որոնցից 10 հազարը մնացել է Հայաստանում: Կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում նրանց աշխատանքի և բնակարանների հարցերը լուծելու համար, ինչը բնականաբար չէր կարող իր անդրադարձը չունենալ անշարժ գույքի շուկայի գործարքների թվի ու գների վրա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS