TOP նոր
» » » «Ամերիան» ներկայացնում է հերթական հետազոտությունը. Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում

«Ամերիան» ներկայացնում է հերթական հետազոտությունը. Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում

17 Հոկտեմբեր 2013, 16:53 - NovostiNK
«Ամերիան» ներկայացնում է հերթական հետազոտությունը. Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը: Իր ընդգրկուն նկարագրով, կատարված բացահայտումներով, փորձագիտական գնահատումներով եւ կանխատեսումներով այս հետազոտությունը եզակի է ՓՄՁ-ների վերաբերյալ ծավալուն ու համապարփակ տեղեկություններ տրամադրելու տեսանկյունից:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների ներկա իրավիճակը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, ինչպես նաեւ կանխատեսել զարգացման միտումները:

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում,հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական եւ այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում:Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ:

Ամերիան հետազոտության համար դիտարկել էընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երեւան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առեւտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առեւտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%:

Բանկերի հետ ՓՄՁ-ների գործունեությունը ուսումնասիրելիս պարզվել է, որ ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը եւ փոխանցումները, իսկ բանկ ընտրելու համար ամենակարեւոր գործոնը սպասարկման արագությունն է:

ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության աշխուժացում է նկատվում առավելապես միջին ձեռնարկությունների շրջանում, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին:

«Ամերիայի» փորձագետները բացահայտել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը եւ բարձր հարկերը: Գյումրիում եւ Վանաձորում որպես խոչընդոտ ավելի մեծ կարեւորություն ունի արտագաղթը, քան Երեւանում եւ Դիլիջանում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS